ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐՍԵԼԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿԱՐԴԻՆԱԼ ԺԱՆ ՄԱՐԿ ԱՎԸԼԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականը ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալեքսանդր Ռահինիայի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Զաքարիա ծ.վրդ. Բաղումյանի ուղեկցությամբ շրջել է Մատենադարանի ցուցասրահներում, ծանոթացել հայերեն և այլալեզու ձեռագիր նմուշներին։ Այցի ավարտին Արա Խզմալյանն առանձնազրույց է ունեցել Ժան Մարկ Ավըլինի և պատվիրակության անդամների հետ։

Կիսվել

«ՄԱՏՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱՑ» ԵԶԱԿԻ ՁԵՌԱԳԻՐԸ

Մաշտոցյան Մատենադարանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջև գոյություն ունեցող համագործակցության շրջանակում, հատուկ արարողակարգով, ցուցադրվել է «Մատյան Մարդասիրաց» եզակի ձեռագիրը, որն ամփոփում է «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների պատմությունները՝ 365 բառով, ինչպես նաև արտացոլում «Ավրորայի» ամբողջ գործունեությունը: Հատուկ ցուցադրությունն 8-րդ անգամ տեղի է ունենում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին՝ Մատենադարանի քարտեզների սրահում: «Մատյան Մարդասիրաց»-ը ստեղծվել

Կիսվել

ՁԵՌԱԳՐԵՐԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնի է, որ 1915 թ. հայոց ձեռագրերն ուրույն պատմություններով են անցել իրենց փրկության ուղին : Դրանցից մեկը Լիմ մենաստանի վանահայր Հովհաննես վարդապետ Հյուսյանի նախաձեռնմամբ Վասպուրականից ձեռագրերի փրկության և Սուրբ Էջմիածին տեղափոխման առաքելությունն էր։ Ապրիլյան կոտորածի օրերին Հովհաննես վանահայրը հոգում էր թե՛ վանքի շեն մնալու, թե՛ ձեռագրերի և թանկարժեք սպասքի պահպանման, թե՛ հազարավոր անմեղ հայերին Լիմում

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Այս օրերին Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու ավագ վերականգնող Թագուհի Ճենտերեճյանը Ամերիկայի հայկական թանգարանում շարունակում են արժեքավոր ձեռագրերի և հմայիլների ամրակայման և վերականգնման աշխատանքները։ Այցի ընթացքում ավարտին է մոտենում հայտնի Ճիրակայ Անապատի 1207 թ մագաղաթյա Ավետարանի վերականգնումը (գրիչ Կարապետ), ինչպես նաև խիստ թթվակեր ժողովածուի վերականգնումը (1682-1726թթ): Զուգահեռ ընթանում են նաև արժեքավոր ձեռագիր հմայիլների ամրակայման

Կիսվել

ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՎ

Մատենադարանի և Արարատ Բանկի միջև գրեթե մեկ ամիս առաջ հաստատված պայմանավորվածությունն ամրագրվել է առավել ընդգրկուն համագործակցություն ձևավորելու հուշագրի և նվիրաբերության պայմանագրի ստորագրմամբ, որով Արարատ Բանկի հովանավորությամբ արդիականացվելու և վերազինվելու է ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան, ինչպես նաև կազմակերպվելու է Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը:

Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՍԻՄ-ԺՈՄԱՐՏ ՏՈԿԱԵՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ խորհրդարանի նախագահի, ԿԳՄՍ նախարարի և Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի քանդակագործ էդուարդ Ղազարյանի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Ղազախստանի Նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ

Կիսվել

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ Է ՍԿՍՈՒՄ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ և ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Ծրագիրը, որ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ, նախատեսված է 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար և ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը: Այն բաղկացած է երեք մասից՝ ծանոթություն ցուցադրությանը, տեսական և գործնական հատվածներ։ Շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերը նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերի դպրոցական տարիքի երեխաներին ներգրավել, հետաքրքրություն ու սեր

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԽԱԼԵԴ ԱԼ ԷՆԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Ն.Գ. ՏԿՆ. ՍԵՐԵՆԱԴ ՄՈՒՀԱՄԵԴ ՍՈԼԻՄԱՆ ԳԱՄԻԼԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Մատենադարանի ցուցասրահներում, այցելեցին արխիվապահոց և Վերականգնման բաժին: Առանձնազրույցի ընթացքում տնօրենն անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջիկա ընտրություններին, որին առաջադրվել է Խալեդ Ալ Էնանիի թեկնածությունը, և Մատենադարանի անունից մաղթեց բարեհաջող արդյունքներ: Ներկայացվեց նաև Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաների, գիտահետազոտական աշխատանքների և կրթական

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել է թվայնացման և վերականգնման բաժինների աշխատանքին, եղել է ձեռագրապահոցում: ՀՀ Նախագահին մանրամասն ներկայացվել է ցուցադրությունների դիվերսիֆիկացման ծրագիրը, թվայնացման բնագավառում միջազգային գործընկերների հետ իրականացվող հետազոտական աշխատանքները, վերականգման և թվայնացման բաժինների նյութատեխնիկական բազայի արդիականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել մասնավորաբար Մատենադարանի տնօրենության ապրիլի 5֊10 Իտալիա գործուղման արդյունքներին,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՇՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Իտալիայի այցի շրջանակում Մատենադարանի պատվիրակությունը եղել է Ֆլորենցիայի Opificio delle Pietre Dure կենտրոնում և Հռոմի Գրքերի և արխիվային փաստաթղթերի պաթոլոգիայի կենտրոնական ինստիտուտում։ Այցելություններին ներկա է եղել նաև Մատենադարանի նորաստեղծ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների խմբի անդամ Լուսինե Մարգարյանը։ Կազմակերպվել է շրջայց հետազոտական բոլոր լաբորատորիաներում, ներկայացվել են լաբորատոր ենթակառուցվածքներն ու սարքավորումները։ Առանձին անդրադարձ է կատարվել կենտրոնների ուսումնական բաժիններին,

Կիսվել