ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ
Ներկաներին ողջունել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ ընդգծելով անսպառելի Նարեկացու ժառանգության շուրջ գիտական քննարկումների կարևորությունը և դրանում Հրաչյա Թամրազյանի մեծ վաստակը: Ընթերցումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից ժամանել է հայագետ, բանասեր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանը, ով անգլերեն թարգմանել է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկը: Երախտագիտություն հայտնելով հեղինակին հայ միջնադարյան մատենագիտության ուսումնասիրության ու միջազգայնացման համար՝ Արա