ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐևԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ, ԹՈՒՐՔԱԳԵՏ, ՕՍՄԱՆԱԳԵՏ ԱՆԻ Ժ․ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀՐԱՎԻՐՅԱԼ ԳԻՏՆԱԿԱՆ, ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԱՄԱՐՂԱՆԴՈՒՄ (ՈՒԶԲԵԿՍՏԱՆ) ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7-ՐԴ ԿՈՆԳՐԵՍ»-ԻՆ («КУЛЬТУРНОЕ НАСЛЕДИЕ УЗБЕКИСТАНА — ФУНДАМЕНТ НОВОГО РЕНЕССАНСА»)
Կոնգրեսին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից (40 երկիր) հրավիրված շուրջ 350 հայտնի գիտնականներ, ձեռագրագետներ, թանգարանային և գիտական ինստիտուտների ղեկավարներ, պրոֆեսորներ, կինոյի և մեդիա աշխարհի ներկայացուցիչներ, երկրաբաններ և այլք։ Կոնգրեսի առաջին աշխատանքային օրը՝ «Handwritten Masterpieces of Turkic World» բաժնում, Անի Ժ․ Ավետիսյանը հանդես է եկել «Մատենադարանի չաղաթայերեն ձեռագրերը» զեկուցումով։ Սույն զեկուցմամբ, առաջին անգամ գիտական լսարանին ներկայացվել