Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային լրատվամիջոցներից նշանավոր «Ամերիկայի ձայնի իրանական լրատվական ցանց» կազմակերպությունն անդրադարձել է Մաշտոցյան Մատենադարանում դեռևս 2021 թվականից գործող «Իրանը Ղաջարական դարաշրջանում» ցուցահանդեսին, որի համադրողն է Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Իվեթ Թաջարյանը: Ֆիլմը պատրաստել է փաստագրական ֆիլմերի հեղինակ, ռեժիսոր, լրագրող իրանցի Փեժման Աքբարզադեն: Հաղորդավարը ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունը շեշտել է այն
«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու երգահան Ներսես Շնորհալու (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում: Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ կազմակերպում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության և մշակույթի
ՕՇԱԿԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ» ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Հունիսի 3-ին Օշականում Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը տեղի ունեցավ Մաշտոցյան Մատենադարանի աշխատակիցների համար նախատեսված «Պարլօ Տէր-Մկրտիչեան» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը։ Այս մրցանակը սահմանվել է 2022 թվականին՝ Ֆրեզնոյի Համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պարլօ Տէր-Մկրտիչեանի նախաձեռնությամբ, որն այս տարի առաջին անգամը ներկա գտնվեց մրցանակաբաշխությանը՝ ամերիկահայ իր ուսանողների խմբի հետ։Արարողության մասնակիցները նախ այցելեցին Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի,
ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ
2023 թվականի հունիսի 16-ին լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը: Այս առիթով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունիսի 16-ին ժամը՝ 16:30-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարում, որից հետո՝ Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում, ժամը 17:00-ին կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը: Մուտքն ազատ է։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ-Ի ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հունիսի 2-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայաստանի վերականգնողների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին հիմնադիր ժողովը։ Ներկաներին ողջունեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։ Ասոցիացիայի նախագահ Գայանե Էլիազյանը բացման խոսքի ընթացքում ներկայացրեց կազմակերպության ստեղծման և գործունեության մասին: Ասոցիացիան հիմնադրվել է 2023 թ. փետրվարին, ՀՀ-ում պատմամշակութային շարժական հուշարձանների ամրակայմամբ, վերականգնմամբ և պահպանությամբ զբաղվող վերականգնող մասնագետների նախաձեռնությամբ։ Նիստին ասոցիացիայի նպատակների
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մայիսի 31-ը Մատենադարանում հագեցած օր էր պաշտոնական պատվիրակությունների և հյուրերի այցելությունների առումով։ Մատենադարան այցելեցին՝Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը, Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանում Թուրքմենստանի օրերի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Աշխաբադի ձեռագրերի ազգային ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը, «Գալուստ Գյուլբենկյան»
ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 27-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված Վահրամ Գայֆեճյանի առաջին «Ինքնադիմանկարի» ստեղծման պատմությանն ու վերականգնման առանձնահատկություններին։ Իր տեսակով բացառիկ այս վերականգնման արդյունքում ի հայտ է եկել նկարի դարձերեսին փակցված հեղինակի մեկ այլ աշխատանք, որը վերաբերում է 1910-ական թթ․ սկզբի նրա հանրահայտ «Սրճարանային» շարքին։Դասախոսության ընթացքում երկու բանախոսները
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ» ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Մայիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ» լուսանկարների մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության արարողությունը։ Մինչ արդյունքների ամփոփումը ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, մրցույթի հանձնաժողովի անդամ Իվեթ Թաջարյանը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ԼԵՈ ԴՈՔԵՐԹԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 23-ին Հայաստանում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի գլխավորած պատվիրակությունը։ Նրանց դիմավորեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։ Այցի սկզբում հյուրերն այցելեցին օրեր առաջ բացված «ՌՋԾԷ․ պատմության բանալի» խորագրով ցուցադրության սրահ, որտեղ պարոն Դոքերթին հանդիպեց քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ, այնուհետև շրջեցին քարտեզների սրահում։
ՄԻ ՆԿԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վահրամ Գայֆեճյանի 1897 թ․ «Ինքնադիմանկարը» և 1910-ական թթ․ «Սրճարանային» շարքի նմուշներից։ Դասախոսություն՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված Վահրամ Գայֆեճյանի առաջին «Ինքնադիմանկարի» ստեղծման պատմությանն ու վերականգնման առանձնահատկություններին։ Իր տեսակով բացառիկ այս վերականգնման արդյունքում ի հայտ եկավ նկարի դարձերեսին փակցված հեղինակի մեկ այլ աշխատանք, որը վերաբերում է 1910-ական թթ․ սկզբի նրա հանրահայտ «Սրճարանային»