«ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ» ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանը ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի և Հումանիտար հետազոտությունների դպրոցի հետ համատեղ կազմակերպում է գիտաժողով ՝ «Բնագիր և մեկնություն. անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ» թեմայով, որն անցկացվելու է Մատենադարանում՝ 2023 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը։ Բնագիրը մեկնաբանողի խնդիրը դրա մանրամասների մեջ թափանցելն է, ինչպես նաև երկի ընդհանուր իմաստը, հեղինակի գաղափարը հասկանալը։ Ինչպե՞ս

Կիսվել

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 9-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մաշտոցյան Մատենադարանը 2023 թ. նոյեմբերի 23-25-ը կազմակերպում է երիտասարդական 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին զեկուցումները կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,աղբյուրագիտություն, պատմագիտություն,հայոց լեզվի պատմություն,հայ գրականության պատմություն,արվեստագիտություն,արևելագիտություն,աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին: Գիտաժողովի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հունիսի 21-23 Մաշտոցյան Մատենադարանում կայացավ միջնադարի մեծ մտածող, աստվածաբան, բանաստեղծ, երգահան Ներսես Շնորհալու (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցին նվիրված «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով եռօրյա հայագիտական միջազգային գիտաժողովը, որին Հայաստանից և արտասահմանից մասնակցեց 61 զեկուցող (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Նրանք անդրադարձան Ներսես Շնորհալու կյանքին ու գործունեությանը, գրական և երաժշտական բազմաճյուղ ու հարուստ ժառանգությանը, առանձին

Կիսվել

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով Մատենադարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի համապատասխան հոդվածներով, հայտարարում է Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։ Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի պատմական կամ փիլիսոփայական կամ բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության գիտական աստիճան և կրթության կամ գիտության կամ մշակույթի ոլորտում

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՍԱԼՈՆԻԿԻ ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը նոր համագործակցություն է սկսում Սալոնիկի Արիստոտելի համալսարանի հետ (Հունաստան): Որպես առաջին քայլ համաձայնագիր է կնքվել Էրազմուս+ փոխանակման ծրագրի շրջանակում, որի արդյունքում Մատենադարանի և Արիստոտելի համալսարանի աշխատակիցները կկարողանան փոխադարձ այցեր կատարել, դասախոսություններ կարդալ և հետազոտական ծրագրեր իրականացնել համագործակցող ինստիտուտում:Փոխանակման այսպիսի ծրագրերը մեծապես նպաստում են մասնագիտական կապերի ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, նոր հմտությունների ձեռք

Կիսվել

ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2023 թ. հունիսի 16-ին լրացավ հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը: Նրա հանրահայտ ստեղծագործությունը՝ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանախումբը, դարձել է Մատենադարանի խորհրդանիշը։ Ղուկաս Չուբարյանին է պատկանում նաև Մատենադարանի շենքի ճակատը հարդարող քանդակներից Մխիթար Գոշի արձանը։Քանդակագործի ծննդյան օրվա առիթով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Մատենադարանի տեսասրահում տեղի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Մաշտոցյան Մատենադարանի և Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական Թանգարանի (ԱՀԹ) համագործակցությունը սկսվել է 2022 թվականից՝ ձեռագրերի ընդարձակ նկարագրությունների պատրաստումով, որն իրականացրել է Մատենադարանի գիտաշխատող՝ այժմ գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը։ ԱՀԹ-ն ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է։ Այս համագործակցությունն ավելի է ընդարձակվել շնորհիվ Bank of America (BofA)ի 2023 թվականի դրամաշնորհային ծրագրի, որը հատկացվել է

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈՐՁԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 10-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Գրավոր ժառանգության պահպանման Մատենադարանի փորձը և հեռանկարները» խորագրով դասախոսությունը, որի ընթացքում Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Գայանե Էլիազյանը ներկայացրեց բաժնի կառուցվածքը, ստեղծման և զարգացման պատմությունը, տարիների ընթացքում տարբեր հաստատությունների հետ ձեռք բերված համագործակցությունները և նրանց հաջողությունները։ Դասախոսությունից հետո Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանն իր խոսքում առանձնակի

Կիսվել