ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 9-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մաշտոցյան Մատենադարանը 2023 թ. նոյեմբերի 23-25-ը կազմակերպում է երիտասարդական 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին զեկուցումները կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
աղբյուրագիտություն, պատմագիտություն,
հայոց լեզվի պատմություն,
հայ գրականության պատմություն,
արվեստագիտություն,
արևելագիտություն,
աստվածաբանություն, կրոնագիտություն:

Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին:

Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝

Մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը(անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:

Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել [email protected] էլ. հասցեին:

Մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 23-25-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Կիսվել