ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՍԱԼՈՆԻԿԻ ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը նոր համագործակցություն է սկսում Սալոնիկի Արիստոտելի համալսարանի հետ (Հունաստան): Որպես առաջին քայլ համաձայնագիր է կնքվել Էրազմուս+ փոխանակման ծրագրի շրջանակում, որի արդյունքում Մատենադարանի և Արիստոտելի համալսարանի աշխատակիցները կկարողանան փոխադարձ այցեր կատարել, դասախոսություններ կարդալ և հետազոտական ծրագրեր իրականացնել համագործակցող ինստիտուտում:
Փոխանակման այսպիսի ծրագրերը մեծապես նպաստում են մասնագիտական կապերի ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, նոր հմտությունների ձեռք բերմանը և գիտելիքի տարածմանը:

Կիսվել