«Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակում այս տարի Մաշտոցյան Մատենադարանը ներկայանալու է նոր ցուցահանդեսով «ՌՋԾԷ․ պատմության բանալի» խորագրով, որի նպատակն է հանրությանը ներկայացնել Մատենադարանի պատմությունը։ Ինչպիսի՞ գիտական ձեռքբերումներ, նվիրատվություններ, հրատարակություններ, համագործակցության արդյունքներ է գրանցել Մատենադարանը որպես գիտահետազոտական ինստիտուտ՝ սկսած 1959 թ-ից։ Ինքնատիպ ձևավորում ունեցող ցուցահանդեսում Մատենադարանը ներկայացվում է ոչ միայն որպես ձեռագրերի պահոց,
ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ ՄՐՑԱՆԱԿ – 2023
«ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉՅԱՆ» մրցանակի հանձնախումբն ամփոփել է 2023 թվականի մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա երեք անվանակարգերում կպարգևատրվեն հետևյալ հեղինակները. «Լավագույն գիտական հետազոտություն» անվանակարգում՝Խաչիկ Հարությունյան (Ձեռագրագիտության բաժին)Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ. Դարեր), գիրք Ա. հիշատակարանների բառապաշարը (ուսումնասիրություն և բառարան) — Երևան, Մատենադարան, 2022, 400 էջ: «Լավագույն կատարված աշխատանք» անվանակարգում՝Հրանտ Օհանյան (15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժին)Սիմեոն Երևանցի, Ջամբռ:
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2023 թվականի, առկա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ Կերպարվեստ, դեկորատիվ արվեստ, դիզայն /Ժէ 00.03 / -1 տեղ։ Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ի ժամը 16.30-ը ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, «Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 29-ին Երևանի համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցեց նաև Մաշտոցյան Մատենադարանը։ Աշխատանքներին մեծապես աջակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, Տեխնոլոգիական ինստիտուտի, ինչպես և Կենտրոն վարչական շրջանի Կոմունալ տնտեսության և ԲՇԿ մարմինների հետ աշխատանքների բաժնի աշխատակիցները։ Կատարվեցին Մատենադարանի հարակից տարածքի մաքրման աշխատանքներ, իսկ հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով լվացվեցին շենքի ճակատը զարդարող մեծադիր արձանները։ Մատենադարանի
Privacy Policy
Checkout
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
2023 թ․ ապրիլի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը։Այս տարի ծրագրին մասնակցելու են ՀՀ Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 480 երեխա։Ծրագրի շնորհիվ երեխաները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսականորեն ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, թանգարանի ցուցադրություններին, ձեռագրաստեղծման և ձեռագրերի վերականգնման արվեստին, այլև կատարում են
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻՆ
Մաշտոցյան Մատենադարանի 15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանը պարգևատրվել է Լեհաստանի Հանրապետության «Արժանիքների խաչ» արծաթե շքանշանով: Լեհաստանի նախագահի անունից շնորհվող պետական պարգևի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը ս.թ. ապրիլի 21-ին, շքանշանը հանձնեց դեսպան Պավել Չեպլակը: Իր ելույթում պարոն դեսպանը կարևորեց հայ-լեհական գիտական կապերի ասպարեզում Փիրուզ Մնացականյանի ներդրած ավանդը և հույս
ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԻՐՏՈՒԱԼ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մեսրոպ Մաշտոի անվան Մատենադարանի, «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության արդյունքում իրագործվել է մի կարևոր նախաձեռնություն, որը հնարավորություն է տալիս թվային հարթակում՝ աշխարհի ցանկացած անկյունից վիրտուալ շրջայց կատարել Մատենադարանում, ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, շենքի ճարտարապետությանն ու հարդարանքին և այնտեղ ցուցադրվող ձեռագրական գանձերին՝ առանձին ցուցանմուշների վերաբերյալ տեղեկատվությամբ՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
ՀԱԽՃԱՊԱԿՈՒ ԵՎ ՃԵՆԱՊԱԿՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում ապրիլի 15-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ հախճապակու և ճենապակու ստեղծման և զարգացման պատմությանը նվիրված դասախոսություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված 18-րդ դարի սեղանի զարդաքանդակ մրգամանի օրինակի հիման վրա։ Բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Լիլիթ Ղազարյանը։