ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2023 թվականի, առկա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝

Կերպարվեստ, դեկորատիվ արվեստ, դիզայն /Ժէ 00.03 / -1 տեղ։

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ի ժամը 16.30-ը ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, «Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, 310 աշխատասենյակ: Մասնագիտական քննությունները ս.թ. հունիսի 20-ից հունիսի 29-ը:

Տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով, 303 աշխատասենյակ: Հեռախոս 513-013, կամ՝ բջջ. 093225311:


ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Կիսվել