ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ ՄՐՑԱՆԱԿ – 2023

«ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉՅԱՆ» մրցանակի հանձնախումբն ամփոփել է 2023 թվականի մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա երեք անվանակարգերում կպարգևատրվեն հետևյալ հեղինակները.

«Լավագույն գիտական հետազոտություն» անվանակարգում՝
Խաչիկ Հարությունյան (Ձեռագրագիտության բաժին)
Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ. Դարեր), գիրք Ա. հիշատակարանների բառապաշարը (ուսումնասիրություն և բառարան) — Երևան, Մատենադարան, 2022, 400 էջ:

«Լավագույն կատարված աշխատանք» անվանակարգում՝
Հրանտ Օհանյան (15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժին)
Սիմեոն Երևանցի, Ջամբռ: Աշխատասիրությամբ՝ Հ. Օհանյանի — Երևան, Մատենադարան, 2022, 463 էջ: («Տնտեսական պատմության վավերագրեր» մատենաշար):

«Լավագույն աշխատակից» անվանակարգում՝ Սուսաննա Կիրակոսյան, Սուսաննա Բարսեղյան (Վերականգնման բաժին)
Մշո Ճառընտիրի ամրակայում և վերականգնում:


Մրցանակի հանձնախումբ

Կիսվել