«ՀԱՍԿ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

2024 թ. հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա Միջազգային հայագիտական կոնգրես:Կոնգրեսի շրջանակում կազմակերպվող «Գրատոն»՝ հայագիտական գրքի միջազգային առաջին էքսպո-տոնավաճառի ընթացքում՝ հուլիսի 19-ին՝ ժամը 12-ին, Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» հայագիտական տարեգրքի նոր հատորի շնորհանդեսը:Պարբերականի առաջին հատորները հրատարակվել են 1948-1950 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ Գարեգին Ա Հովսեփյանի ղեկավարությամբ:

Կիսվել

ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ-ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

2024թ․ հուլիսի 17-ին Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի հայոց պատրիարքության, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, Զմմառի պատրիարքական կղերի միաբանության, Վենետիկում Մխիթարյան միաբանության, Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը, որի ընթացքում արծարծվել են հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցության խորացման, համատեղ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ «ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Մաշտոցյան Մատենադարան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի գլխավորած պատվիրակությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի ուղեկցությամբ։ Տնօրեն Արա Խզմալյանի հետ հյուրերը շրջայց են կատարել թանգարանի սրահներում՝ ծանոթացել «1 տարվա հավերժություն. Մատենադարանի ձեռքբերումները» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև, այցելել են ձեռագրապահոց, հին ձեռագրերի վերականգնման

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «1 ՏԱՐՎԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ցուցահանդեսին կհաջորդի բացօթյա համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբՑուցահանդեսի բացումը՝ 20.00Համերգի սկիզբը՝ 21.00 Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը, և այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածի հավաքչական գործունեությունը: «1 տարվա ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ» ցուցադրությունը հաստատումն է այն իրողության, որ ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի ու հնատիպ գրքերի տունդարձը

Կիսվել

«ԳՐԱՏՈՆ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՔՍՊՈ-ՏՈՆԱՎԱՃԱՌ

2024 թ. հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հրավիրվում է Միջազգային հայագիտական առաջին կոնգրեսը:Կոնգրեսի շրջանակում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ՝ համաժողով, գրքի շնորհանդես, կլոր սեղան-քննարկումներ, մշակութային ծրագիր և «Գրատոն»՝ հայագիտական գրքի միջազգային առաջին էքսպո-տոնավաճառը: Առաջին անգամ կազմակերպվող հայագիտական գրքի էքսպո-տոնավաճառի շրջանակում կներկայացվեն Հայաստանի և Սփյուռքի պետական ու մասնավոր շուրջ երկու տասնյակ հրատարակչությունների, թանգարանների ու տարբեր

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ  «ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՆՎԻՐԱՏՈՒ ՀԵԼԵՆ ԴԱԴԱՅԱՆ-ՓԱՌՆԱԿՅԱՆԸ

Այսօր Մատենադարան են այցելել «Չարսանջակի Ավետարանի» նվիրատու Հելեն Դադայան-Փառնակյանը՝ ուղեկցությամբ դուստր Ռոքսան Մաքասջյանի, ով Ամերիկայում «The Genocide Education Project» ծրագրի համակարգողն է: Նա ամեն տարի Հայաստան է բերում 15-ից 20 ամերիկացի ուսուցիչների, որպեսզի յուրացնեն ցեղասպանության թեմայի դասավանդման և ամերիկյան տարբեր կրթական հաստատություններում մատուցման մեթոդիկան։ Ծրագրի շրջանակներում պատվիրակությունը Մատենադարանում աշխատաժողով-այցելություն է ունեցել, որի ընթացքում նախ վիրտուալ

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԽՐԻՍՏՈՍ ՍՈՖԻԱՆՈՊՈՒԼՈՍԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել ժամանակավոր և մշտական ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև, այցելել հին ձեռագրերի վերականգնման բաժին։ Այցի ավարտին Արա Խզմալյանն առանձնազրույց է ունեցել բարձրաստիճան հյուրի հետ, քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները։

Կիսվել

ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆ

Այս արժեքավոր ձեռագիրն ընդօրինակվել է 1471 թ․ Երուսաղեմում՝ Սիմեոն վարդապետ գրչի կողմից, ապա տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ գավառակի (Դերսիմի գավառ) Կոտառիչ գյուղում։ Այնտեղ այն պահվել և մեծարվել է Սուրբ Գևորգ եկեղեցում և հայտնի էր որպես «հրաշագործ», «հրաշափառ», «խնդրակատար» մատյան։ Մատյանի մոտ աղոթելու համար եկեղեցի ուխտագնացության էին գալիս ինչպես տարածաշրջանում ապրող քրիստոնյա հայերը,

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՀՈՒՄՔՈՎ ԹՂԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼ

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաև հայկական հումքից։ Ծրագիրն իրագործվում է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող #EU4Culturelture ծրագրի (որի առաջատար գործընկերը Գյոթե Ինստիտուտն է), Impact Hub Yerevan «Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամի և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ԲԵԼԳԻԱԿԱՆ BREPOLS ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մատենադարանը համագործակցության պայմանագիր է կնքել միջնադարագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող հրատարակչություններից մեկի՝ բելգիական Brepols-ի հետ (հիմնադրվել է 1795 թ.)։ Brepols-ը, որը հանրահայտ է այնպիսի հեղինակավոր հրատարակություններով, ինչպիսիք են Corpus Christianorum, Patrologia Orientalis, Corpus Christianorum Series Apocryphorum մատենաշարերը և այլ բազմահատորյակներ, հրատարակելու է մեր նոր MEMAS (Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսը։

Կիսվել