«ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱ Է ԳՈՐԾՈՒՂՎԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԻՎԵԹ ԹԱՋԱՐՅԱՆԸ

Հոկտեմբերի 15-25-ը «Հայ մշակութային օրեր» միջոցառումների շրջանակում, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ համայնքի և Սևրուգյան հիմնադրամի հրավերով, Գերմանիա է գործուղվել Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը: Վերջինս նաևՍևրուգյան հիմնադրամի վարչության անդամ է։

Նրա համադրմամբ կազմակերպվել է ցուցադրություն՝ նվիրված Անդրե Սևրուգյանի մահվան 30-րդ տարելիցին։ Բացման խոսքով հանդես են եկել պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասի խորհրդարանի նախագահ Մուհթարեմ Արասը, համայնքի քահանա Տեր Տիրատուրը, ինչպես նաև LB-BW բանկի հիմնադրամի նախագահ Մարտին Շորն, Նոյ հիմնադրամի նախագահ Ստեփան Շտրաուսը և այլք։

Թաջարյանը հանդես է եկել նաև երկու դասախոսությամբ, որոնք ներկայացրել են Սևրուգյան գերդաստանի պատմությունը, ժառանգությունը և Մատենադարանի ձեռագրական հավաքածուն։

Հիշեցնենք, որ 2005 թվականին Իվեթ Թաջարյանի անմիջական ջանքերի և միջնորդության շնորհիվ Անդրե Սևրուգյանի որդին՝ Էմանուել Սևրուգյանը, Մատենադարանին է նվիրաբերել իր հոր և պապի՝ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի, արվեստի ավելի քան հարյուր գործ։

Իվեթ Թաջարյանի այցը Գերմանիա կայացել է Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերության (NAASR), Մատենադարանի և Սևրուգյան հիմնադրամի աջակցությամբ:

Կիսվել