Լույս է տեսել «Ցուցակ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբերեն քրիստոնեական ձեռագրերի» հատորը

Ձեռագրացուցակը բովանդակում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի հավաքածուի քրիստոնեական բովանդակությամբ 58 ձեռագրերի գիտական ընդարձակ նկարագրությունը։ Ձեռագրերը Մատենադարանի Արաբատառ հավաքածուի շարքերն են համալրել նվիրատվությունների շնորհիվ, որոնք ժանրային և բովանդակային առումով բազմազան են, ընդգրկում են ԺԷ-ԺԹ դդ․։ Կան ինչպես Ավետարաններ, աղոթագրքեր, մտորումներ աստվածաբանական թեմաների շուրջ, այնպես էլ հրաշագործությունների մասին պատմություններ, բարոյախրատական բովանդակությամբ աշխատություններ։ Նախատեսված

Կիսվել

«ԹՈՒՂԹՔ ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ» ՔՆՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լույս է ընծայել Մաշտոցյան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի աշխատասիրած «Թուղթք Պաւղոսի առաքելոյ» քննական բնագիրը։ Այն Մատենադարանի «Հայ հնագույն թարգմանական հուշարձաններ» մատենաշարի հերթական հատորներից է, որով սկիզբ է դրվում Աստվածաշնչի՝ Նոր Կտակարանի գրքերի քննական բնագրերի հրատարակությանը։ Պողոս առաքյալի նամակները կարևորվում են Քրիստոսի վարդապետության ճշգրիտ ընկալման

Կիսվել

«ՂԱՋԱՐԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մաշտոցյան Մատենադարանում իրականացվեց «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթաց: Այն իրագործվեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, և ԱՄՆ-ից մեր հայրենակից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ: Դասընթացը վարում էր իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ, նկարիչ, գեղագիր Համիդ Մալեքյանը։ Վերականգնման

Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նոյեմբերի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերիա Բելյանինան և միջազգային համագործակցության վարչություն պետի տեղակալ Օլգա Գլուխովցեվան: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նոյեմբերի 4-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Վրաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրական ժառանգությանը։

Կիսվել

ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկեցին Իրանի մշակույթի օրերը, որի շրջանակում հրավիրվեց մամուլի ասուլիս։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ներկայացրեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Ասուլիսին մասնակցում էր նաև ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը: Վերջինիս այցի արդյունքում Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագրեր կվերանորոգվեն

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ, ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՀԱԿՈԲ ՔՅՈՍԵՅԱՆԻ «ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՐՔԸ

Գիրքը ներկայացնում է արվեստի տարբեր տեսակների վերաբերյալ հայ միջնադարյան հեղինակների մտածումները, որոնք համակարգված և լուսաբանված են պատշաճ համակողմանիությամբ: Վերհանված ու գնահատված է արվեստի ստեղծագործությունների և աստվածաբանության կենդանի կապը, նրանց փոխպայմանավորված լինելը: Մատենագրական տարբեր սկզբնաղբյուրներում առկա փաստերը համադրված են Արևելաքրիստոնեական մշակույթում տեղ գտած համաբնույթ խորհրդածությունների հետ, ինչը թույլ է տալիս վերհանել ու գնահատել հայ միջնադարյան մշակույթի

Կիսվել

ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՌԱՅԱ ԲԼԲՈՒԼՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Մատենադարանի Հայագիտական գրադարանի վարիչ Ռայա Բլբուլյանի մեծարման ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ապա ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Վերջինս տիկին Բլբուլյանին հանձնեց ԿԳՄՍՆ ոսկե մեդալ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության համար:Ռայա Բլբուլյանը Մատենադարանում աշխատանքի է անցել 1957թ.: 1978թ. ցայսօր նա

Կիսվել

ԲԵՌԼԻՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅՈւՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Բեռլինի պատմության թանգարանի տնօրեն պրոֆ. Մաթիաս Վեմհոֆը և նույն թանգարանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ ծրագրերի համակարգող դր. Մանֆրեդ Նավրոթը: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։

Կիսվել

ԳՈՆՍԱԼՈ ՖՈՒՐՆԻԵԻ ԵՎ ԳԵՈՐԳԻ ՄԻԽԱՅԼՈՎԻՉ ՌՈՄԱՆՈՎԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Գոնսալո Ֆուրնիեն և Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր տիկնոջ հետ այցելեցին Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի հավաքածուներին:

Կիսվել