ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՌԱՅԱ ԲԼԲՈՒԼՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Մատենադարանի Հայագիտական գրադարանի վարիչ Ռայա Բլբուլյանի մեծարման ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ապա ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Վերջինս տիկին Բլբուլյանին հանձնեց ԿԳՄՍՆ ոսկե մեդալ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության համար:Ռայա Բլբուլյանը Մատենադարանում աշխատանքի է անցել 1957թ.: 1978թ. ցայսօր նա Մաշտոցյան Մատենադարանի Հայագիտական գրադարանի վարիչն է: Անցած ավելի քան 60 տարիների ընթացքոում Մատենադարանի գրադարանը հարստացել է մեկ տասնյակ անհատական հավաքածուներով, բազմաթիվ հնատիպ գրքերով, արժեքավոր մենագրություններով և մատենաշարերով, մեծապես համալրվել է մամուլի հավաքածուն։ Այսօր Մատենադարանի գրադարանը (120.000-ից ավելի միավոր) լավագույններից մեկն է հանրապետությունում, և դրանում շատ մեծ է տիկին Ռայա Բլբուլյանի ներդրումը։

Կիսվել