«ՂԱՋԱՐԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մաշտոցյան Մատենադարանում իրականացվեց «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթաց: Այն իրագործվեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, և ԱՄՆ-ից մեր հայրենակից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ: Դասընթացը վարում էր իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ, նկարիչ, գեղագիր Համիդ Մալեքյանը։ Վերականգնման բաժնի աշխատակիցներին վարպետ Մալեքյանը ծանոթացրեց իրանական ձեռագրերի կազմերի յուրահատկությանը և դրանց վերականգնման նրբությունների տեխնիկային։ Այս կարճ ժամանակահատվածում վերականգնման բաժնի աշխատակիցները յուրացրեցին հիմնական աշխատանքային գիտելիքները, ձեռք բերեցին նոր հմտություններ։ Ուրախ ենք, որ այսուհետ Մատենադարանում կվերականգնվեն իրանական հատկապես լաքապատ ձեռագրերի կազմերը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ծրագիրը կունենա շարունակություն։

Կիսվել