ԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» — ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2022 թ. հուլիսի 11-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը

Կիսվել

«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Կաթողիկոս Ամենայն Հայոց (1166-1173) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ ծրագրում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու

Կիսվել

ՇԵՅԽ ԻՄՐԱՆ ՀՈՒՍԵՅՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 6-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Բելգիայում բնակվող, հայտնի փիլիսոփա, դասախոս Շեյխ Իմրան Հուսեյնի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևմուտքի հարցերով քարտուղար Սանջայ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱՐԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Արխիվագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարական դպրոցները և Մատենադարանի հայերեն ձեռագրերի կազմերի արձանագրությունները» աշխատությունը: Գիրքը բաղկացած է 2 հիմնական մասից։ Առաջին մասում ներկայացված են հայկական կազմարարության սկզբնավորումն ու զարգացումը, ձեռագրերի կազմերի արձանագրությունները որպես արձանագրագիտության բաղկացուցիչ մաս, կազմարարական դպրոցները, իսկ երկրորդ մասում՝

Կիսվել

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Սույն թվականի հունիսի 22-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի դրամաշնորհով Թեհրան են ժամանել Մաշտոցյան Մատենադարանի աշխատակիցներ Դավիթ Ղազարյանը, Իվեթ Թաջարյանը, Գրետա Գասպարյանը և ԵՊՀ Արվեստաբանության բաժնի դասախոս Մարիամ Վարդանյանը։ Այցելության նպատակն է Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի հավաքածուների համալիր ուսումնասիրությունը։ Ծրագրի շրջանակներում հունիսի 25-ին Թեհրանի թեմի առաջնորդարանում գիտական խմբի անդամները թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրատեանի և աշխատակից

Կիսվել

Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը

Հունիսի 28-ին Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանում տեղի ունեցավ Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Դեռևս դեկտեմբեր ամսին լույս տեսած աշխատությունը լայն արձագանք էր գտել Իրանում։Միջոցառումը մեկնարկեց «Արտակ Մանուկյան» թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրադեանի ողջույնի խոսքով, որից հետո Իվեթ Թաջարյանը ներկայացրեց գիրք-ալբոմը։ Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկան գրքին արդեն ծանոթ

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2011 թ.-ից Երևանում տեղի է ունեում «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» ամենամյա միջազգային սեմինարը: Այն համախմբում է տարբեր երկրների գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների և հարթակ է հանդիսանում մասնագիտական քննարկման համար: Սույն թվականի հունիսի 24-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները»

Կիսվել

«ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում Ֆրեզնոյի հայագիտական կենտրոնի ղեկավար՝ պրոֆ. Պարլօ Տէր-Մկրտիչեանի բարերարությամբ 2021 թ. հիմնվեց «ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ» ամենամյա մրցանակը: Մրցանակն ունի հետևյալ անվանակարգերը՝ «Լավագույն գիտական հետազոտություն», «Լավագույն կատարված աշխատանք», «Լավագույն աշխատակից» և ամեն տարի շնորհվում է Մատենադարանի այն աշխատակիցներին, որոնք անցնող երկու տարիներին առավելագույն ներդրում են ունեցել Մատենադարանի համար գերակա՝ գիտական և գիտատեխնիկական ոլորտներում:Մրցանակի հանձնման

Կիսվել

ԵԱՀԿ ԽՎ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐԳԱՐԵՏԱ ՍԵԴԵՐՖԵԼՏԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հունիսի 16-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը և արխիվային փաստաթղթերին:

Կիսվել