ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈԼԼԱ ՇԱՀԻԴԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդոլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

2022 թ. հոկտեմբերին Մաշտոցյան Մատենադարանում բացվելու է «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որի շրջանակներում նախատեսվում է վերականգնողական արվեստին նվիրված ընդարձակ ցուցադրություն:Ցուցահանդեսին մասնակցելու են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ը, «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ը, «Հայաստանի պատմության թանգարան»-ը, «Հայաստանի Ազգային Պատկերասրահ»-ը, «Հայաստանի ազգային արխիվ»-ը, «Պահպանության ծառայություն»-ը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները։ Այս առիթով հուլիսի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում նշված կառույցների միջև

Կիսվել

ՀՀ-ՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ, ԴՈԿՏՈՐ ՆՈՐԱ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ Արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանը և հյուպատոս Ահմադ Ալատհբան: Հյուրերը հանդիպում ունեցան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և Միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ։ Քննարկվեցին Սիրիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի հիմնադրման 10-ամյակի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները:Հանդիպումից հետո հյուրերը Մատենադարանի

Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

2022 թ. հուլիսի 15-19-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում և ՀԱԵ Վայոց Ձորի թեմում տեղի ունեցավ Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային և միջառարկայական գիտաժողով։ Նախաձեռնությունը Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր Մարտին Թամքեինն էր, կազմակերպիչներն էին Քիլի համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Մյուլլերը, Բենսհայմի միջեկեղեցական հետազոտական ինստիտուտի տնօրեն Դագմար Հելլերը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս ու ԵՊՀ Միջմշակութային կրոնագիտական կենտրոնի գիտաշխատող

Կիսվել

ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ THE GENOCIDE EDUCATION PROJECT-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 14-ին Մաշտոցյան Մատենադարանը հյուրընկալեց The Genocide Education Project-ի շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակից 15 ուսուցիչների՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներից: Ծրագրի նպատակն է հայաստանյան հաստատություններում դասընթացներ անցկացնել հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների վերաբերյալ, որոնք ուսուցիչները հետագայում կկիրառեն իրենց ուսումնական ծրագրերում՝ ամերիկյան դպրոցներում:Մատենադարանի մասնագետները ընդհանուր գծերով ներկայացրին հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերի պատմությունը, այցելեցին ձեռագրերի վերականգնման բաժին, որից հետո ուսուցիչները

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԻ ԿՈՂՄԻՑ

Այս օրերին Մատենադարանի հյուրն է անվանի հայագետ Մայքլ Սթոունը Երուսաղեմի Եբրայական համալսարանից: Նա, ինչպես տարիներ շարունակ, ուսումնասիրում է հայերեն ձեռագրեր և նոր արժեքավոր բնագրեր գտնում:Այս այցի ընթացքում Մայքլ Սթոունը Մատենադարանին նվիրաբերեց Album of Armenian Paleography (հրատարակվել է 2002 թ., 2006-ին լույս է տեսել հայերեն թարգմանությունը՝ Հայ հնագրության ալբոմ) շքեղ գրքի համար արված՝ հայերեն ձեռագրերի բազմաթիվ

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Սիզիկովը Մաշտոցյան Մատենադարանում հուլիսի 13-ին դասախոսություն կարդաց «ՍԻՐԱՔԻ ՈՐԴԻ ՀԻՍՈՒՍԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԵԿԵՂԵՑԱՍԼԱՎՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» գրքի վերաբերյալ:

Կիսվել

ԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2022 թ. հուլիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը

Կիսվել

«ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հուլիսի 12-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական գանձերը Ռումինիայում» պատկերագրքի շնորհանդեսը։Նախագծի հեղինակն է Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Գրքի տպագրությանն աջակցել են Կրոնական հարցերի պետական քարտուղարությունը և հատկապես պետքարտուղար Վիկտոր Օպասկին: Ուսումնասիրություններ են կատարել և հոդվածներ հրատարակել Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Կլոդ Մութաֆյանը, Կարեն Մաթեւոսյանը, Լեւոն Չուգասզյանը, Սեյրանուշ Մանուկյանը, Լուսինե Սարգսյանը, Մարիամ Վարդանյանը եւ

Կիսվել

ԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» — ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2022 թ. հուլիսի 11-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ցուցահանդեսը, որի համադրողն իտալացի հայտնի արվեստաբան Բրունո Կորան է:Ցուցահանդեսը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ Մատենադարանում հին ձեռագրերի կողքին ներկայացվում է ժամանակակից արվեստ, որի առանցքում դարձյալ գիրքն է, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել այն կամուրջը, որը

Կիսվել