ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Կորսված ու ցրված հայերեն ձեռագրերը հայ մամուլի էջերում» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար, Մատենադարանի Ձեռագրագիտության, Միջնադարյան գրականության և բանասիրության
ԼՈւՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 33-ՐԴ ՀԱՄԱՐԸ
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ԱՐԱԲԱՏԱՌ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Արաբատառ հավաքածուի բժշկագիտական ձեռագրերը» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար, Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Վեներա
ԱՐԽԻՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼԻ Է ՆՈՐ ՄՇԱԿՎԱԾ ՖՈՆԴՈՎ
Մատենադարանի արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով՝ «Յառաջ»-ի (Շավարշ և Արփիկ Միսաքյանների) արխիվային փաստաթղթերի հավաքածուի մշակումով:1925 թ. Փարիզում հիմնադրված հասարակական, քաղաքական և մշակութային «Յառաջ» օրաթերթի արխիվային փաստաթղթերի հավաքածուն հիմնականում բաղկացած է 3 բաժիններից։1-ին բաժինն ընդգրկում է օրաթերթի հիմնադիր տնօրեն, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հ.Հ.Դ. կուսակցության անդամ Շավարշ Միսաքյանին (օգոստոս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2022 թվականի, հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ Պատմագրություն, աղբյուրագիտություն է.00.05 — 1 տեղՓաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ սեպտեմբերի 7-ը ժամը 16.00 ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, 310 աշխատասենյակ: Տեղեկությունների համար դիմել վերոնշյալ հասցեով, 303
ԻՏԱԼԱԿԱՆ «ԻԼ ՄԱՆԻՖԵՍՏՈ» ՕՐԱԹԵՐԹԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԻՐԱՆԸ ՂԱՋԱՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Իտալացի-իրանցի պատմաբան, պ.գ.թ., արևելագետ, լրագրող Ֆարիան Սաբահին հարցազրույց է ունեցել Մատենադարանում գործող «Իրանը Ղաջարական ժամանակաշրջանում» խորագրով ցուցահանդեսի համադրող, Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի հետ: Ցուցահանդեսի մասին ներկայացվող «Ղաջարական պատմությունը նորից ապրում է Մատենադարանում» վերնագրով հոդվածը հրատարակվել է իտալական «Իլ Մանիֆեստո» օրաթերթում: Հոդվածի հայերեն տարբերակը ստորև. «Այս սև ու սպիտակ լուսանկարը պատկերում է պարսիկ
ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐ ՄՈՒՀԱՄՄԱԴ ՍԱԻԴ ԱԼԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Օգոստոսի 9-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի և գիտքարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը։ Հանդիպման երկրորդ հատվածում Արևելագիտության բաժնի գիտաշխատող Գոռ Երանյանը հյուրերին ներկայացրեց Մատենադարանում պահվող հայատառ
ԿՈՉ. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ ԱՐՑԱԽՈՒՄ
2022 թ. հուլիսի 15-19-ը Երևանի պետական համալսարանում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի ունեցավ «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Ավելի քան երեսուն օտարերկրացի և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։ Այս արժեքները պատկանում են հայկական մշակույթին, որով նաև մաս են
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ. ՆԵՐԲՈՂԵԱՆ ԱՍԱՑԵԱԼ Ի ՀՐԱՇԱՓԱՌ ԳԱԼՈՒՍՏ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի աշխատակից Արփինե Ավետիսյանի «Ներսէս Լամբրոնացի. ներբողեան ասացեալ ի հրաշափառ գալուստ Հոգւոյն Սրբոյ» աշխատությունը։Գրքում ներկայացված է հայ միջնադարյան ականավոր մատենագիր Ներսես Լամբրոնացու (1153-1198)` Սուրբ Հոգու գալստյանը նվիրված ներբողի քննական բնագիրը՝ արևելահայերեն և անգլերեն թարգմանություններով։ Ներբողը տողատված է նոր տարբերակով. հաշվի է առնված ռիթմավորված հատվածների և
ԳԻՏԱԺՈՂՈՎ
Մաշտոցի անվան Մատենադարանը Ռուսաստանի Ազգային ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի և Ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցի հետ համատեղ գիտաժողով է կազմակերպելու «Անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնություններ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:Բանասիրության կարևոր նպատակն է հասկանալ բնագիրը նրա բոլոր նրբերանգնելով. այդ է պատճառը, որ դասական բանասիրության մեջ միշտ մեծ տեղ է տրվել մեկնության ժանրին:Ակնկալում ենք