Հոկտեմբերի 1-ից Մատենադարանի թանգարանային մասում վերսկսվում են կրթական ծրագրերը՝ նախատեսված 1-7-րդ դասարանի աշակերտների համար։ Ծրագրերը մշակվել են՝ հաշվի առնելով դպրոցական դասընթացները, երեխաների տարիքային առանձնահատկությունները, հետաքրքրությունները։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր բաղկացած է տեսական, գործնական հատվածներից և շրջայցից։ Տեսական հատվածում ներկայացված նյութն ամրապնդվում է գործնական հատվածի շնորհիվ։ Ձեզ ենք ներկայացնում կրթական ծրագրերը. ● «Տառերի աշխարհում» (1-2-րդ դասարաններ) ●
«ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼՈՎ ՄՈՍՈՒԼԻ ՈԳԻՆ» ԾՐԱԳԻՐԸ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ սեպտեմբերի 18-ին Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը և ավագ վերականգնող Սուսաննա Բարսեղյանը մեկշաբաթյա այց իրականացրին Իրաքի Էրբիլ քաղաքի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոն, որի նպատակն էր տեղի մասնագիտական և տեխնիկական կարողությունների գնահատումը, ինչպես նաև գործնական աջակցությունը հին ձեռագրերի
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ XI-XVIII ԴԱՐԵՐՈՒՄ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն 2020 թ. որոշման համաձայն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթ» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Հարավային Կովկասը միջազգային տարանցիկ առևտրի ուղիներում XI-XVIII դարերում» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը
«ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
Առցանց Միջոցառում Սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով ժամը 12.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա նախագծի շրջանակներում կներկայացնի «ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» խորագրով ինտերակտիվ միջոցառումը, որին հրավիրվում են մասնակցելու Հայաստանի եւ արտերկրի հայկական դպրոցների աշակերտները (թիրախային խումբ՝ 9-13 տարեկան)։ Նրանք ուղիղ հեռարձակմամբ առցանց կծանոթանան աշխարհի տարբեր այբուբենների ստեղծման պատմությանը, առանձնահատկություններին, մասնավորապես՝ եւրոպական լեզուներում գործածվող այբբենական համակարգին,
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԽԱՉԻԿ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ (Թ-ԺԵ. ԴԱՐԵՐ). ԳԻՐՔ Ա. ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Ա. Հարությունյանի «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ. դարեր)» աշխատության առաջին մասը, որը նվիրված է Թ-ԺԵ. դդ. հայերեն ձեռագրերի հիշատակարանների բառապաշարի քննությանը: Ուսումնասիրվել և դասակարգվել են գրավոր այս հուշարձաններում գործածված բառերը՝ ըստ համապատասխան շերտերի, ինչպես նաև ընդգծվել են հայերենի զարգացման տարբեր փուլերում
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Սեպտեմբերի 20-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Արվեստագիտություն» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Արտակ Մանուկյան թանգարանի հավաքածուների համալիր ուսումնասիրությունը» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի հետ: Ներկայացրեք խմբի անդամներին: Խմբի ղեկավարն է Մատենադարանի ավագ գիտաշխատող, Ձեռագրատան ֆոնդապահ,
ԻՐԱՆԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԺՁԶԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԵՎ ԹԱՎՐԻԶԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Սեպտեմբերի 1-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեն, Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր, դոկտոր Նասրօլլահ Զադեն, Պետական համալսարանի ռեկտոր, դոկտոր Նաղիդ Փուրը:Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը: Այցի շրջանակներում հանդիպում տեղի
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ՀԱՅԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ՀԱՅԱՏԱՌ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ (ԺԶ-ԺԹ. ԴԱՐԵՐ)» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Լեզվագիտություն, գրականագիտություն» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Հայերի շրջանում պարսկերենի տարածվածության սահմանները. հայատառ պարսկերեն բառարանագրությունը և պարսկերենի ուսուցման համար ստեղծված ձեռագրերը (ԺԶ-ԺԹ. դարեր)» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար,
ՉԵԽԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻԿՕՄ-Ի (ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ) ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ
Օգոստոսի 20-28-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվեց ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) գլխավոր վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանը։ ԻԿՕՄ-ը երեք տարի պարբերականությամբ անցկացնում է վեհաժողով, որին մասնակցում են աշխարհի բոլոր մայրցամաքներից ժամանած թանգարանային գործի մասնագետներ, ղեկավարներ ու հետազոտողներ։Միջազգային տարբեր կառույցներից ավելի քան 3000 մասնակից ներկա էր Պրահայում ընթացող բանավեճերին, կլոր սեղաններին, ցանցային և մշակութային միջոցառումներին: Հայկական