ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ
Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված վերականգնողների մասնագիտական պատրաստմանը և ոլորտի նոր սերնդի մասնագետների ձևավորմանը։ Հուշագիրը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը։










