
Սեպտեմբերի 22-ին Մատենադարանի Ձեռագրատան վարիչ Խաչիկ Հարությունյանը Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի անդամների հետ մասնակցել է Նոշատել պալատում, Ֆրիբուրգի Ֆրանցիսկյան միաբանության պահոցում, կանտոնալ և համալսարանական գրադարանում, ինչպես նաև Օրոնի ամրոցում ասոցիացիայի անդամների համար հատուկ կազկերպված ցուցադրություններին։ Ցուցանմուշներն ընդգրկել են նշյալ հավաքածուների ձեռագրական և արխիվային միավորներ, ինկունաբուլաներ և հնատիպ ու եզակի հրատարակություններ։ Խաչիկ Հարությունյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է նաև Ժնևի Մարտին Բոդմեր հիմնադրամում տեղի ունեցած դասախոսությանն ու դրան հաջորդած քննարկումներին։

