ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետներ Աննա Խանինյանը, Նելլի Գրիգորյանը և Աննա Վարդանյանը Ռուսաստանի պետական գրադարանում մասնագիտական վերապատրաստում են անցել «Դասական թերթային վերականգնում․ խորացված դասընթաց» («Классическая листовая реставрация: продвинутый курс») ծրագրով:

