ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԳԱՆՁԱՍԱՐԻ ԲՆՕՐԻՆԱԿ ԳԱՆՁԵՐԸ
Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Մատենադարան է այցելել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Այցի ընթացքում հյուրը ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական հարուստ ժառանգությանը` մասնավորաբար Գանձասարում գրչագրված և պահպանված ձեռագրերի բնօրինակներին ու կրկնօրինակներին, դրանց ստեղծման ու պահպանության պատմությանը, ինչպես նաև ուսումնասիրման, վերականգնման

