ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ «ԶՈՎԵՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալագիր է հանձնել «Զովեր Քնսթրաքշն» կազմակերպության հիմնադիր Արա Ավետիսյանին։ Տնօրենը մասնավորապես ներկայացրել է կազմակերպության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 20-23-ը Մատենադարանի պատվիրակության՝ Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի արդյունքները։ Ընդգծվել է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին մասնակցության կարևորությունը, ինչպես նաև Շվեյցարիայի ազգային գրադարանի տնօրենի հետ գործնական հանդիպման և Մշակութային ժառանգության դաշնության գործադիր տնօրենի հետ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված վերականգնողների մասնագիտական պատրաստմանը և ոլորտի նոր սերնդի մասնագետների ձևավորմանը։ Հուշագիրը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը։

Կիսվել