Կիմ Մուրադյանի արխիվի նվիրատվությունը Մաշտոցյան Մատենադարանին

Վաստակաշատ հայ միջնադարագետ, հայագետ-բյուզանդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Մուրադյանի քրոջ որդին ՝ պատմական գիտություների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը սեպտեմբերի 3-ին Մաշտոցյան Մատենադրանին նվիրաբերեց Մուրադյանի անձնական արխիվը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Կիմ Մուրադյանի ընտանիքին և հանձնեց շնորհակալագիր:Կիմ Մամբրեի Մուրադյան (1938 — 1991), հայ միջնադարագետ, հայագետ-բյուզանդագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։Կիմ Մուրադյանը զբաղվել է հայ-բյուզանդական

Կիսվել

«Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողով

Օգոստոսի 26-ին Մատենադարան -Գանձասար գիտամշակութային կենտրոնում մեկնարկեց «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը: Բացման խոսքով հանդես եկավ Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այսօր լիբանանահայ Արբաճեան ընտանիքը (ամուսիններ՝ Գրիգոր և Անահիտ, որդիներ՝ Աբրահամ և Հրակ)  Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց  1725թ. Կ.Պոլսում, Աստվածատուր Կոստանդնոպոլսեցու տպարանում հրատարակված մի հմայիլ, ինչպես  նաև «Մուխթասար խրիսթիան թաալիմաթ» անվանումով կրոնական բովանդակությամբ հայատառ թուրքերեն մի գիրք (Կ. Պոլիս, 1901 թ.): Նվիրատվությունն արվեց ի հիշատակ Գրիգոր Արբաջյանի ծնողներ Աբրահամի և Գոհարի: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն

Կիսվել

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այցը Մատենադարան

Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Այսօր նախարարը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ռոդոլֆո Նին Նովոան և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: Վահան Տեր-Ղևոնդյանը և Ռոդոլֆո Նին Նովոան զրուցեցին Մատենադարանի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին: 

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է 17-18-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐՈՎ

Այսօր ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, լոնդոնաբնակ Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 17-18-րդ դարերի եթովպերեն, արաբերեն և օսմաներեն յոթ արժեքավոր ձեռագրեր: Սա Վրեժ Ներսեսյանի հերթական նվիրատվությունն է Մաշտոցյան Մատենադարանին: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը խորին շնորհակալություն հայտնեցին վաստակաշատ գիտնականին՝ տևական համագործակցության և արժեքավոր նվիրատվությունների համար, որոնց

Կիսվել

Չարսանջակի ավետարանը (ֆիլմ)

Մատենադարանի հավաքածուի մեջ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «Հրաշափառ», «Հրաշագործ» ձեռագրերը: Նման մի արժեքավոր ձեռագիր է 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը, որը 2017 թ. Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի կողմից նվիրաբերվեց Մատենադարանին և այսօր գտնվում է մշտական ցուցադրության մեջ: Այս տեսանյութը, որը պատրաստել է Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի դուստրը՝ Ռոքսան Մակասջյանը, ներկայացնում է ձեռագրի պատմությունը, նրա անցած ուղին

Կիսվել

Գլեդիս Բերեջիկլյանը այցելել է Մատենադարան

Հուլիսի 18-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը ընտանիքի հետ այցելեց Մաշտոցյան Մատենադարան և շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում, ծանոթացավ վերականգնման բաժնի աշխատանքներին, զրուցեց տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:

Կիսվել

Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը

Հուլիսի 19-ին Երևանի Տերյան 57 հասցեում տեղի ունեցավ Մատենադարանի նախկին տնօրեն, բանաստեղծ, հայագետ, բանասիրության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Մատենադարանի աշխատակիցներ, գրողներ, պետական այրեր, հոգևորականներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև Հրաչյա Թամրազյանի ընտանիքի անդամներ, ընկերներ, հարազատներ: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը. «Հուշաքարը տեսնելով`

Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԵՏ-ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ԱՐԱՄ ՏԵՐ-ՂևՈՆԴՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԻԱ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 20-ին Մաշտոցյան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագիտությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը եւ զեկուցումների ամփոփումները):Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը: Ակադեմիկոսն իր խոսքում նշեց. «Արամ Տեր-Ղևոնդյանը խոր հետք է

Կիսվել

Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտի այցը Մատենադարան

Մաշտոցյան Մատենադարան այցելեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելը: Միտրոպոլիտ Պավելը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել