ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 13-ին Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն.Գ. Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում Հնդկաստանում ստեղծված ձեռագրերին: Պատվիրակությանը ներկայացվեցին նաև Մադրասում տպված հայերեն հնատիպ գրքեր և հնագույն հայերեն

Կիսվել

ԿՐԿՆԱԳԻՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ

2021 թ. հոկտեմբերի 7-8-ին Համբուրգի համալսարանում տեղի ունեցավ «Կրկնագիր ձեռագրերը և նրանց առնչվող հարակից խնդիրները միջմշակութային տեսանկյունից» սեմինարը, որի նպատակ էր համախմբել տարբեր ոլորտների փորձագետների և մասնագետների՝ կրկնագիր ձեռագրերի և նրանց առնչվող խնդիրնիերի ուսումնասիրման համար միջմշակութային տեսանկյունից: Սեմինարին մասնակցում էին կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվող 12 մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Ավսրիայից, Ռուսաստանից և

Կիսվել

«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 6-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գրքի շնորհանդեսը։ Հրատարակվել է Բրիլ հրատարակչությունում, որն ունի հայագիտական ուսումնասիրությունների մատենաշար, ղեկավարներ՝ Վալենտինա Կալցոլարի, Թեո Վան Լինտ։ Աշխատությունում ներառված են 2014թ. Փարիզում Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման 1100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը։Շնորհանդեսին զուգահեռ ներկայացվեցին Փանոս Թերլեմեզյանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարթաքանդակների գծանկարներն՝ արված 1914թ.։Գծանկարները պատկանում

Կիսվել

Լույս է տեսել Վերա Սահակյանի «Մշոյ Բուլանըք գաւառի հայաբնակ գիւղերն ըստ Մկրտիչ Ա. Խրիմեան կաթողիկոսին ուղղուած նամակների» աշխատությունը

Ուսումնասիրությունը նվիրված է Մշո Բուլանըք գավառին։ Օսմաներեն նորահայտ աղբյուրների միջոցով անդրադարձ է կատարվում գավառի կազմավորմանը: Մաշտոցյան Մատենադարանում պահվող՝ հայ գաղթականների՝ 1893–1896 թթ. Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսին ուղղված նամակների հիման վրա այբբենական կարգով կազմվել է գավառի հայաբնակ գյուղերի ցանկ՝ ընդարձակ նկարագրություններով և ծանոթագրություններով։ Ամեն գյուղին նվիրված բաժնում զետեղված են տվյալ գյուղի բնակիչների նամակները։ Աշխատությունը հրատարակվել է

Կիսվել

Վախճանվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Համլետ Գասպարյանը

Վախճանվել է ՀՀ նախագահի խորհրդական, Մաշտոցյան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Համլետ Գասպարյանը։ Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է որպես լրագրող և խմբագիր: Մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը, և մինչեւ 1995թ. ապրիլը եղել է շաբաթաթերթի խմբագիր: 1997-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային Հեռուստատեսության գլխավոր տնօրենի պաշտոնը: 2006-2010թթ. եղել է դեսպանորդ և գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Ֆրանսիայում ՀՀ

Կիսվել

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ՄՈՍՈՒԼԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնում մեկնարկեց մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում են Հյուսիսային Իրաքից (Էրբիլ) ժամանած մասնագետների խումբը՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։ Վերապատրաստման դասընթացն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլի վերականգնում» լայնածավալ ծրագրի շրջանակում: Համագործակցության առաջին փուլը ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը։ Վերապատրաստման մեկ շաբաթը օգտակար կլինի իրաքցի մասնագետների

Կիսվել

ԻՎԱՆ ԿՈՐՉՈԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 14-ին Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ՀՈՒՇԱԳԻՐ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Լայպցիգի արևելյան եվրոպայի գիտությունների և մշակույթի ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ծրագրեր մշակել կենտրոնական և արևելյան եվրոպական պատմության, հայոց պատմության, մշակույթի և արևմտյան հայկական մշակույթի ոլորտուներում։

Կիսվել

ԼՈւՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 31-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Սույն համարում ընդգրկված են պատմության և արվեստագիտության հարցեր լուսաբանող հոդվածներ, Մխիթար Գոշի 900-ամյակին (2020, 10-11.12) և Երիտասարդական 6-րդ (2020, 26-28.11) ՝ Գևորգ Աբգարյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովների նյութեր, ինչպես նաև հրապարակումներ, հաղորդում, բանավեճ, գրախոսություններ և մահախոսականներ։ Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել

Lույս է տեսել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի 20-րդ հատորը

Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի 20-րդ հատորը (Արաբական աղբյուրներ Դ), որում լուսաբանված են ԺԳ-ԺԶ դարերի մամլուքյան պատմագրական ավանդույթի սկզբնաղբյուրները:Գիրքը նվիրված է հայ-մամլուքյան քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների ուսումնասիրության համար կարևորություն ներկայացնող արաբալեզու սկզբնաղբյուրներին։ Աշխատանքի հիմնական մասում ներկայացված են թարգմանական քաղվածքներ Մամլուքյան պետության գահին նստած երեք սուլթանների օրոք

Կիսվել