Լույս է տեսել Վերա Սահակյանի «Մշոյ Բուլանըք գաւառի հայաբնակ գիւղերն ըստ Մկրտիչ Ա. Խրիմեան կաթողիկոսին ուղղուած նամակների» աշխատությունը

Ուսումնասիրությունը նվիրված է Մշո Բուլանըք գավառին։ Օսմաներեն նորահայտ աղբյուրների միջոցով անդրադարձ է կատարվում գավառի կազմավորմանը: Մաշտոցյան Մատենադարանում պահվող՝ հայ գաղթականների՝ 1893–1896 թթ. Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսին ուղղված նամակների հիման վրա այբբենական կարգով կազմվել է գավառի հայաբնակ գյուղերի ցանկ՝ ընդարձակ նկարագրություններով և ծանոթագրություններով։ Ամեն գյուղին նվիրված բաժնում զետեղված են տվյալ գյուղի բնակիչների նամակները։ Աշխատությունը հրատարակվել է Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ, խմբագիր՝ պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Մուրադյան: Ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում հիմնադրված Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) Գիտության և Կրթության Հայկական Ազգային հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով, հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի» աջակցությամբ: Թարգմանված է անգլերեն։ Գիրքը նվիրված է Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսի ծննդյան 200-ամյակին:

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել