«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 6-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գրքի շնորհանդեսը։ Հրատարակվել է Բրիլ հրատարակչությունում, որն ունի հայագիտական ուսումնասիրությունների մատենաշար, ղեկավարներ՝ Վալենտինա Կալցոլարի, Թեո Վան Լինտ։ Աշխատությունում ներառված են 2014թ. Փարիզում Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման 1100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը։
Շնորհանդեսին զուգահեռ ներկայացվեցին Փանոս Թերլեմեզյանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարթաքանդակների գծանկարներն՝ արված 1914թ.։
Գծանկարները պատկանում են Մաշտոցյան Մատենադարանի ֆոնդին։ Առաջին անգամ տպագրվել են վերը նշված գրքում։
Ցուցադրվեց նաև նկարիչ, քանդակագործ, ազատամարտիկ Գևորգ Համբարձումյանի պատրաստած Սուրբ Խաչ եկեղեցու մանրակերտը։

Կիսվել