Վախճանվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Համլետ Գասպարյանը

Վախճանվել է ՀՀ նախագահի խորհրդական, Մաշտոցյան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Համլետ Գասպարյանը։ Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է որպես լրագրող և խմբագիր: Մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը, և մինչեւ 1995թ. ապրիլը եղել է շաբաթաթերթի խմբագիր: 1997-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային Հեռուստատեսության գլխավոր տնօրենի պաշտոնը: 2006-2010թթ. եղել է դեսպանորդ և գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում: 2010-2017թթ. Ռումինիայում աշխատել է որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2018թ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ Հայաստանի և սփյուռքահայ մամուլում, կատարել թարգմանություններ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը: 2020թ. մայիսին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:Մատենադարանի տնօրինությունն ու աշխատակազմը խոր վշտակցություն են հայտնում Համլետ Գասպարյանի հարազատներին և ընկերներին՝ շիտակ մարդու, ազնիվ քաղաքացու և բարձր մտավորականի մահվան կապակցությամբ

Կիսվել