ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԵՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԳՐՔԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Սեպտեմբերի 28-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի  և Ղազախստանի Հանրապետության  Ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնի միջև կնքվեց Համագործակցության հուշագիր՝ մշակութային ժառանգության պահպանման բնագավառում երկու երկրների միջև անմիջական և փոխշահավետ գործակցություն հաստատելու նպատակով: Հուշագիրը ստորագրեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Ղազախստանի Ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնի տնօրեն Ասիլխան Սադուովը : Ղազախական պատվիրակության կազմում էին նաև

Կիսվել

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում 2018 թվականի սեպտեմբերի 12-15-ը տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 8-րդ միջազգային սեմինարը:  Սեմինարի մասնակիցներն էին՝ ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Վրաստանի վերականգնողները, թանգարանագետները և արխիվագետները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները։  Սեմինարը ներառում էր վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, շնորհանդեսներ, մշակութային

Կիսվել

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր ժամը 16:00-ին Երևանի Ավագ Պետրոսյան 2 հասցեում տեղի ունեցավ Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն, ակադեմիկոս, ականավոր հայագետ, հայ միջնադարյան փիլիսոփայության խոշոր գիտակ Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, Սեն Արևշատյանի դուստրը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության,

Կիսվել

«ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N 25

«Բանբեր Մատենադարանի», Հ.25 Մաշտոցի անվան հին ձեռագրերի ին-տ.- Եր.:«Նաիրի» հրատ., 2018:  Լույս է տեսել «Բանբեր Մատենադարանի» հանդեսի հոբելյանական 25-րդ համարը:  «Բանբեր Մատենադարանի» հանդեսի սույն համարում ընդգրկված է «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ (17 հոկտեմբերի, 2017) և «Տպագրության Մարգարիտ» (19 սեպտեմբերի, 2017) միջազգային գիտաժողովների նյութերի ընտրանի, ինչպես նաև պատմաբանասիրական, արվեստաբանական և միջնադարյան բնագիտության այլևայլ հարցերի նվիրված հոդվածներ և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԻՆ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպան Թիմուր Ուրազաևին: Քննարկվեցին Մատենադարանի՝ Ղազախստանի Հանրապետության գիտական և կրթական հաստատությունների հետ  համագործակցության մի շարք հարցեր:

Կիսվել

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐՋԻՈ ՄԱՏԱՐԵԼԼԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: Շրջայցի ավարտին նախագահ Սերջիո Մատարելլան գրառում կատարեց Մատենադարանի նշանավոր այցելուների տպավորությունների գրքում:Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն ԳՊԿ ֆինանսական աջակցությամբ լույս է ընծայել «Երիտասարդական 3-րդ գիտաժողովի զեկուցումներ» ժողովածուն («Արմավ» հրատարակչություն), որն ընդգրկում է 2017 թ. նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում կայացած «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ի ընթացքում ներկայացված զեկուցումների ընտրանին: Ժողովածուում տեղ են գտել 24 գիտական հոդվածներ, որոնք առնչվում են հայագիտության տարբեր ոլորտներին` աղբյուրագիտությանը, ձեռագրագիտությանը, պատմագիտությանը, արվեստաբանությանը, լեզվաբանությանը, աստվածաբանությանը և այլն:

Կիսվել

ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մաշտոցյան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի լիագումար նիստը: Նիստը նախագահում էր Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը: Լիագումար նիստի ընթացքում կայացավ միջազգային գիտաժողովի ամփոփումը: Խոսքով հանդես եկան՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, Մատենադարանի բժշկագիտության

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենն իր խոսքում մասնավորապես նշեց.  -Մաշտոցյան Մատենադարանը իր հիմնադրումից մինչ օրս համարվում է բացառիկ կառույց: Այն թե՛ ձեռագրատուն է, թե՛ գրադարան, թե՛ գիտահետազոտական ինստիտուտ և

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

2018թ. հունիսի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սիրիայի փորձագետների համար նախատեսված «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթաց»-ի բացման արարողությունը։  Ողջույնի խոսքով հանդես եկան՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի

Կիսվել