Հոկտեմբերի 18-ին Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի սրահում կայացավ «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Զաքսեն-Անհալտի երկրամասի գիտության նախարարն ու Մշակույթի պետքարտուղարը, Հալլեի համալսարանի ղեկավարությունը, մեծ թվով դասախոսներ, ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։ Մատենադարանի տնօրենը շնորհավորեց
ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՊՐԱՀԱՅՈՒՄ
Հոկտեմբերի 8-ին Պրահայի Ստրահովյան նշանավոր վանքի գրադարանի Աստվածաբանական դահլիճում, որը համարվում է Եվրոպայի հնագույն և շքեղ գրադարաններից մեկը, տեղի ունեցավ «Հնագույն քրիստոնյա ազգի գանձերը. հոգևոր արվեստը և երաժշտությունը միջնադարյան ձեռագրերում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ և Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավճյանը, մի
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն պատկերագիրք: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարները՝ Հրայր Բազե Խաչերյանի:
ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՀՆԱՏԻՊ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՐՔԵՐ ԵՎ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տեսասրահում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Նյու Յորքում բնակվող Արմինե Մինասյանը, իր հոր անձնական գրադարանից Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց 21 միավորից բաղկացած 1668-1912թթ. հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԵՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՒ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԳՐՔԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Սեպտեմբերի 28-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Ղազախստանի Հանրապետության Ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնի միջև կնքվեց Համագործակցության հուշագիր՝ մշակութային ժառանգության պահպանման բնագավառում երկու երկրների միջև անմիջական և փոխշահավետ գործակցություն հաստատելու նպատակով: Հուշագիրը ստորագրեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Ղազախստանի Ձեռագրերի և հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնի տնօրեն Ասիլխան Սադուովը : Ղազախական պատվիրակության կազմում էին նաև
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում 2018 թվականի սեպտեմբերի 12-15-ը տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 8-րդ միջազգային սեմինարը: Սեմինարի մասնակիցներն էին՝ ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Վրաստանի վերականգնողները, թանգարանագետները և արխիվագետները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները։ Սեմինարը ներառում էր վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, շնորհանդեսներ, մշակութային
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ժամը 16:00-ին Երևանի Ավագ Պետրոսյան 2 հասցեում տեղի ունեցավ Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն, ակադեմիկոս, ականավոր հայագետ, հայ միջնադարյան փիլիսոփայության խոշոր գիտակ Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, Սեն Արևշատյանի դուստրը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության,
«ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N 25
«Բանբեր Մատենադարանի», Հ.25 Մաշտոցի անվան հին ձեռագրերի ին-տ.- Եր.:«Նաիրի» հրատ., 2018: Լույս է տեսել «Բանբեր Մատենադարանի» հանդեսի հոբելյանական 25-րդ համարը: «Բանբեր Մատենադարանի» հանդեսի սույն համարում ընդգրկված է «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ (17 հոկտեմբերի, 2017) և «Տպագրության Մարգարիտ» (19 սեպտեմբերի, 2017) միջազգային գիտաժողովների նյութերի ընտրանի, ինչպես նաև պատմաբանասիրական, արվեստաբանական և միջնադարյան բնագիտության այլևայլ հարցերի նվիրված հոդվածներ և
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԻՆ
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐՋԻՈ ՄԱՏԱՐԵԼԼԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: Շրջայցի ավարտին նախագահ Սերջիո Մատարելլան գրառում կատարեց Մատենադարանի նշանավոր այցելուների տպավորությունների գրքում:Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ