«1 ՏԱՐՎԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔՈՎ

Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը։ Եվ այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածը. ավելի քան 40 միավոր բացառիկ ձեռագրեր, հնագույն պատառիկներ ու լուսանկարներ, առանձնապես արժեքավոր ու հազվագյուտ փաստաթղթեր հանգրվանել են Մատենադարանում, որոնցից հատընտիր նմուշներ ներկայացված են ցուցադրությանը։ Մետանադարան մուտք գործած ամեն մի ձեռագիր հերթական վավերացումն

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալներ է շնորհել Ժնևի համալսարանի հայագիտության պրոֆեսոր, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ/AIEA) նախագահ Վալենտինա Կալցոլարիին և Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր, Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության (ՀՈՒԸ/SAS) նախագահ Քրիստինա Մարանցին, իսկ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, հայագիտական ուսումնասիրությունների միջազգային

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է «ԳՐԱՏՈՆ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԻ ԷՔՍՊՈ-ՏՈՆԱՎԱՃԱՌ

Հայագիտական միջազգային գիտաժողովի շրջանակում՝ հուլիսի 19-ին, կազմակերպվել է «Գրատոն» հայագիտական գրքի էքսպո-տոնավաճառ, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանի և Սփյուռքի պետական ու մասնավոր շուրջ երկու տասնյակից ավելի հրատարակչությունների, թանգարանների ու տարբեր ինստիտուտների վերջին 5 տարիների հայագիտական հրատարակությունները: <<Գրատոնը>> նպատակ ունի՝ ինչպես հանրությանն, այնպես էլ տարբեր երկրների հայագետներին հնարավորություն ընձեռել մեկ ամբողջ օր ծանոթացնելու Հայաստանում, Սփյուռքում ու

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ

Մաշտոցյան Մատենադարանում այսօր մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն ընթանալու է հուլիսի 19-22-ը Մատենադարանում, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։ 16 երկրից Հայաստան են ժամանել հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ` Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից, առաջատար համալսարանների ու գիտական կենտրոնների՝ Օքսֆորդի, Հարվարդի, Բոլոնիայի, Ժնևի, Սորբոնի, Համբուրգի համալսարանների հայագիտական ամբիոնների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Հայագիտական միջազգային

«ՀԱՍԿ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

2024 թ. հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա Միջազգային հայագիտական կոնգրես:Կոնգրեսի շրջանակում կազմակերպվող «Գրատոն»՝ հայագիտական գրքի միջազգային առաջին էքսպո-տոնավաճառի ընթացքում՝ հուլիսի 19-ին՝ ժամը 12-ին, Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» հայագիտական տարեգրքի նոր հատորի շնորհանդեսը:Պարբերականի առաջին հատորները հրատարակվել են 1948-1950 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ Գարեգին Ա Հովսեփյանի ղեկավարությամբ:

ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ-ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

2024թ․ հուլիսի 17-ին Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի հայոց պատրիարքության, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, Զմմառի պատրիարքական կղերի միաբանության, Վենետիկում Մխիթարյան միաբանության, Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը, որի ընթացքում արծարծվել են հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցության խորացման, համատեղ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ «ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Մաշտոցյան Մատենադարան է այցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի գլխավորած պատվիրակությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի ուղեկցությամբ։ Տնօրեն Արա Խզմալյանի հետ հյուրերը շրջայց են կատարել թանգարանի սրահներում՝ ծանոթացել «1 տարվա հավերժություն. Մատենադարանի ձեռքբերումները» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև, այցելել են ձեռագրապահոց, հին ձեռագրերի վերականգնման

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «1 ՏԱՐՎԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ցուցահանդեսին կհաջորդի բացօթյա համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբՑուցահանդեսի բացումը՝ 20.00Համերգի սկիզբը՝ 21.00 Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը, և այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածի հավաքչական գործունեությունը: «1 տարվա ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ» ցուցադրությունը հաստատումն է այն իրողության, որ ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի ու հնատիպ գրքերի տունդարձը

«ԳՐԱՏՈՆ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՔՍՊՈ-ՏՈՆԱՎԱՃԱՌ

2024 թ. հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հրավիրվում է Միջազգային հայագիտական առաջին կոնգրեսը:Կոնգրեսի շրջանակում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ՝ համաժողով, գրքի շնորհանդես, կլոր սեղան-քննարկումներ, մշակութային ծրագիր և «Գրատոն»՝ հայագիտական գրքի միջազգային առաջին էքսպո-տոնավաճառը: Առաջին անգամ կազմակերպվող հայագիտական գրքի էքսպո-տոնավաճառի շրջանակում կներկայացվեն Հայաստանի և Սփյուռքի պետական ու մասնավոր շուրջ երկու տասնյակ հրատարակչությունների, թանգարանների ու տարբեր

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ  «ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՆՎԻՐԱՏՈՒ ՀԵԼԵՆ ԴԱԴԱՅԱՆ-ՓԱՌՆԱԿՅԱՆԸ

Այսօր Մատենադարան են այցելել «Չարսանջակի Ավետարանի» նվիրատու Հելեն Դադայան-Փառնակյանը՝ ուղեկցությամբ դուստր Ռոքսան Մաքասջյանի, ով Ամերիկայում «The Genocide Education Project» ծրագրի համակարգողն է: Նա ամեն տարի Հայաստան է բերում 15-ից 20 ամերիկացի ուսուցիչների, որպեսզի յուրացնեն ցեղասպանության թեմայի դասավանդման և ամերիկյան տարբեր կրթական հաստատություններում մատուցման մեթոդիկան։ Ծրագրի շրջանակներում պատվիրակությունը Մատենադարանում աշխատաժողով-այցելություն է ունեցել, որի ընթացքում նախ վիրտուալ