Հայերեն առցանց ձեռագրեր աշխարհի այլ հավաքածուներում
Index of Armenian Manuscripts-ը առցանց մատենագիտական ցանկ է, որում հավաքագրված են աշխարհի տարբեր թվային գրադարաններում տեղ գտած, առցանց հասանելիություն ունեցող հայերեն ձեռագրերը։ Միավորները, ըստ գտնվելու վայրերի, դասավորված են այբբենական կարգով: Ձեռագրերի վերաբերյալ հիմնական տվյալները (դարականիշը, նյութը, ժամանակը, էջերի քանակը, ծավալը և բովանդակությունը) վերցված են համապատասխան ձեռագրացուցակներից։ See manuscript հիպերլինքի վրա սեղմելով կարելի է տեսնել համապատասխան ձեռագրի թվային տարբերակը։ Որոշ շտեմարաններ մուտք գործելու համար հարկավոր է ստեղծել անհատական հաշիվ։ Մասնավորապես դրա անրհաժեշտությունը կա Hill Museum&Manuscripts Library (HMML) թվային հարթակում հավաքագրված ձեռագրերի դեպքում։
Index of Armenian Manuscripts-ի սկզբնական տարբերակը կազմել է Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի գիտաշխատող Անուշ Սարգսյանը։ Այն նախ տեղ է գտել Մատենադարանի ներքինառցանց հարթակում, ապա 2018 թվականին Chahan Vidal-Gorène-ի նոր համադրությամբտեղադրվել է Calfaբլոգում, նույն թվականին հրապարակվել է AIEA-ի տարեկան նորությունների գրքույկում Emmanuel Van Elverdinghe-ի որոշ լրացումներով։ Անուշ Սարգսյանը շարունակել է ընդլայնել ցանկը, և 2022 թվականին Chahan Vidal-Gorène-ը հիմնել ու ձևավորել է Index of Armenian Manuscripts անունով առանձին էջը (կրճատ՝ IArM)։ Ներկայումս ցանկում տեղ են գտել 1356 ձեռագրեր աշխարհի 37 թվային գրադարաններից։ Թվային աշխարհի նորություններին համընթաց՝ ցանկը պարբերաբար համալրվում է նոր ձեռագրերով։ Դուք նույնպես կարող եք մասնակցությունն ունենալ այս գործին՝ կիսվելով ձեր իմացած տեղեկություններով։
Թարմացումներ անելու համար կարելի է կապվել Chahan Vidal-Gorène-ի ([email protected]) և Անուշ Սարգսյանի ([email protected]) հետ։
Ձեռագրերի հղումները՝ այստեղ