ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2014թ. մայիսի 23-ին «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ, իրանահայ համայնքին նվիրված՝ «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի շրջանակներում (տե՛ս ծրագիրը), Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Նոր Ջուղայի ձեռագրերին: Սպահանում և Նոր Ջուղայում գրված  և Մատենադարանում պահվող շուրջ երկու հարյուր ձեռագրերից ներկայացված են հիսունից ավելին՝ նվիրված ամենատարբեր բնագավառներին այդ թվում նաև շքեղ պատկերազարդված ձեռագրեր՝ Ավետարաններ ու Աստվածաշնչեր, որոնք ներկայացնոմ են Նոր Ջուղայի հայ գաղութի մանրանկարչության բարձր արվեստը: Այդ ձեռագրերից շատերը  արծաթյա գեղեցիկ բարձրարժեք կազմեր ունեն:
  Հանդիսությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին, Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը և այլք:

  Այնուհետև տեղի ունեցավ «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայության կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով, որտեղ զեկուցումներով հանդես եկան Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն (ԻԻՀ), ճարտարապետ Շերլի Ավետյանը, Իրանական մշակույթի գծով փորձագետ, ձեռագրերի խոշոր հավաքորդ Ավո Հովհաննիսյանը, որմնանկարների վերականգնող Անի Բաբայանը (ԱՄՆ), Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանը:

 


Կիսվել