ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Համաժողովը մեկնարկեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի բացման խոսքով: Կարևորելով այս իրադարձությունը հայագիտության համար՝ Հ. Թամրազյանը մասնավորապես նշեց. «Լինել հայագետ՝ նշանակում է շփվել մեծ կենսադաշտի, հազարամյակների պատմության ու մշակույթի հետ ու նաև հոգևոր գերզգայուն աշխարհի, ուր մտնողը չի