ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում կայացած Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովի մասնակիցները Երևանում աշխատանքներն ավարտելուց հետո այցելեցին Լեռնային Ղարաբաղ: Այցելության երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու հայկական ճարտարպետության հուշարձանները, Շուշիում այցելեցին կերպարվեստի պետական թանգարան: Ճանաչողական նպատակ հետապնդող այս այցը խորն ազդեցություն ունեցավ օտարազգի հայագետների վրա: Հատկապես տպավորիչ էր այցելությունը Գանձասարի վանքին

Կիսվել