ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՄԵՍՐՈՊ ԽԻԶԱՆՑՈՒ «ՍՈՒՐԲ ԾԱՂԻԿ» ԱՎԵՏԱՐԱՆԸ» ԱԼԲՈՄ-ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ավետ Ավետիսյան, «Մեսրոպ  Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը», Երևան, Նաիրի հրատարակչություն, 79 էջ
Խմբագիր՝պատմ. գիտ. դոկտոր Կարեն Մաթևոսյան

  Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսունասիրությունը նվիրված է Վասպուրականի մանրանկարչության լավագույն ձեռագրերից մեկի՝ Մեսրոպ Խիզանցու հմր.11203 Ավետարանի նկարազարդմանը (1619 թ.)։
  Մանրանկարիչ, գրիչ, կազմող, նորոգող Մեսրոպ Խիզանցին տիրապետել է գրչության արվեստի գրեթե բոլոր հարակից մասնագիտություններին և թողել է հարուստ ժառանգություն։ Պահպանվել են նրա անվանն անմիջապես առնչվող 45 տարաբնույթ ձեռագիր-մատյաններ։ «Սուրբ Ծաղիկ Ավետարանի» գրիչը Հայրապետ երեցն է։ Մեսրոպ Խիզանցին ևս մասնակցել է գրչությանը։ Ավետարանը գրվել ու նկարազարդվել է Սպահանում, Ստեփանոս քահանայի պատվերով։
  Սույն ալբոմ-ուսումնասիրության մեջ ընթերցողի ուշադրությանը ներկայացվող Ավետարանի մանրանկարները 17-րդ դարի հայկական մանրանկարչության լավագույն նմուշներից են և աչքի են ընկնում կատարման բարձր վարպետությամբ, ընդգծված ոճականությամբ, պատկերագրական ու խորհրդաբանական մանրամասների եզակիությամբ։
  Գիրքը տպագրվել է «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի աջակցությամբ։

Կիսվել