«ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ». ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում բացվեց «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրությունը։ Այն նվիրված է Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակին: Սա Մատենադարանում կազմակերպվող առաջին ցուցադրությունն է, որը նվիրված է լեհահայ գրչությանը: Բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մասնավորապես՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին տիկնոջ հետ, Լիտվայի Հանրապետության արտակարգ և