ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

2019թ. նոյեմբերի 8-ին Մաշտոցյան Մատենադարանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մատենադարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրումը կնպաստի երկու հաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: Հնարավորություն կընձեռի իրականացնել գիտական ծրագրերի համատեղ մշակում և իրագործում, մասնագետների փոխայցելություններ, համատեղ ցուցադրությունների և գիտաժողովների կազմակերպում, ձեռագրերի, վավերագրերի ու տպագիր հազվագյուտ նյութերի թվային պատճենների փոխանակում, հոդվածներով և մատենագրական-պատմական արժեքավոր նյութերի հրապարակումներով փոխադարձ մասնակցություն միմյանց պարբերական հրատարակություններում («Հասկ» և «Բանբեր Մատենադարանի»), ձեռագիր մատյանների և արխիվային նյութերի վերականգնում:

Կիսվել