Մաշտոցյան Մատենադարանը հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Փափազյանի հոդվածների ժողովածուն: Առաջին հատորում ընդգրկված են անվանի գիտնականի՝ 1953-1972 թթ. հրապարակած հոդվածները, նվիրված՝ արևելագիտության ու հայագիտության տարբեր ոլորտներին, երկրորդ հատորում՝ արևելագիտության և հայագիտության տարբեր խնդիրներին առնչվող, 1973-1994 թթ. լույս տեսած ուսումնասիրություններից բացի, առանձին ենթաբաժիններով ներկայացված են նաև գիտնականի գրախոսությունները և հրապարակախոսական նյութերը:
Ժողովածուի կազմողն է պատմ. գիտ. դոկտոր Քրիստինե Կոստիկյանը, խմբագիրը՝ պատմ. գիտ. դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը:
Ժողովածուն նախատեսված է հայագետների, իրանագետների, արաբագետների և թուրքագետների, ինչպես նաև Հայոց ուշ միջնադարի պատմության խնդիրներով հետաքրքրված ընթերցողների համար:
Թվային տարբերակները տե՛ս այստեղ (հատոր Ա, հատոր Բ):