Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Արսեն Հարությունյանի «Երևանի Ս․Անանիա Առաքյալի Անապատը կամ Զորավոր Ս․Աստվածածին եկեղեցին» ուսումնասիրությունը

Աշխատությունը նվիրված է Երևանի երբեմնի հռչակավոր Ս. Անանիա առաքյալի անապատի և նրա տեղում՝ 1693 թ. կառուցված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Առաջին անգամ փորձ է արվել մատենագրական ու վիմագրական սկզբնաղբյուրների, ինչպես նաև արխիվային վավերագրերի միջոցով ամբողջացնել անապատի գրչության դպրոցում ընդօրինակված ձեռագիր մատյանները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությունը, վիմագրերն ու եկեղեցական առարկաների արձանագրությունները:Վերստին

Կիսվել