Ի ուշադրություն Մատենադարանի իմ թանկագին գործընկերների և Գևորգյան ճեմարանի սաներիս, տեղեկացնում եմ, որ երեկ Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց վանքի արխիվի տնօրեն Արշակ Բանուչյանի միջոցով ստացել եմ Սամուէլ Ծայրագոյն Վարդապետ Աղոյեանի հետևյալ գրքերը.
- «Խոսրովիկ Թարգմանիչ Հայոց (Ը. Դար), Երուսաղէմ, 2011»:
- «Վարդան Վարդապետ Արեւելցի — Պատմիչ (ԺԳ. Դար). Հաւատքի Դաւանութիւն, Երուսաղէմ, 2012»:
- «Սահակ Վարդապետ (Մռուտ), Թ. Դար. Բացայայտութիւն, Երուսաղէմ, 2012»:
Ստորև, նույն հերթականությամբ ներկայացնում եմ հեղինակի ընծայագրերը. - «Բանասէր պարոն Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ տարիներ իր տքնաջան աշխատանքին գնահատութեամբ, Հայր Սամուէլ, 29 մարտ, 2021»:
- «Բանասէր պարոն Լեւոն Տէր-Պետրոսեանին, յարատեւ աշխատողին Հայ մատենագիտութեան՝ յաջողութեան մաղթանքներով Հայր Սամուէլ, 29 մարտ, 2021»:
- «Բանասէր պարոն Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ գնահատութեամբ՝ Հայր Սամուէլ, 29 մարտ, 2021»:
Հայր Սամուէլը ամենաբեղմնավոր սաներից մեկն է հայագիտության մեծ երախտավոր Նորայր Արքեպիսկոպոս Պողարյանի, որի առջև խոնարհվելու և նրա աջը համբուրելու բախտ է վիճակվել ինձ:
Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/88609.html