Լևոն Տեր-Պետրոսյան. Հաճելի անակնկալ

Ի ուշադրություն Մատենադարանի իմ թանկագին գործընկերների և Գևորգյան ճեմարանի սաներիս, տեղեկացնում եմ, որ երեկ Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց վանքի արխիվի տնօրեն Արշակ Բանուչյանի միջոցով ստացել եմ Սամուէլ Ծայրագոյն Վարդապետ Աղոյեանի հետևյալ գրքերը.

  1. «Խոսրովիկ Թարգմանիչ Հայոց (Ը. Դար), Երուսաղէմ, 2011»:
  2. «Վարդան Վարդապետ Արեւելցի — Պատմիչ (ԺԳ. Դար). Հաւատքի Դաւանութիւն, Երուսաղէմ, 2012»:
  3. «Սահակ Վարդապետ (Մռուտ), Թ. Դար. Բացայայտութիւն, Երուսաղէմ, 2012»:
    Ստորև, նույն հերթականությամբ ներկայացնում եմ հեղինակի ընծայագրերը.
  4. «Բանասէր պարոն Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ տարիներ իր տքնաջան աշխատանքին գնահատութեամբ, Հայր Սամուէլ, 29 մարտ, 2021»:
  5. «Բանասէր պարոն Լեւոն Տէր-Պետրոսեանին, յարատեւ աշխատողին Հայ մատենագիտութեան՝ յաջողութեան մաղթանքներով Հայր Սամուէլ, 29 մարտ, 2021»:
  6. «Բանասէր պարոն Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ գնահատութեամբ՝ Հայր Սամուէլ, 29 մարտ, 2021»:
    Հայր Սամուէլը ամենաբեղմնավոր սաներից մեկն է հայագիտության մեծ երախտավոր Նորայր Արքեպիսկոպոս Պողարյանի, որի առջև խոնարհվելու և նրա աջը համբուրելու բախտ է վիճակվել ինձ:

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/88609.html

Կիսվել