Հայ օգնության ֆոնդի Երվանդ Թերզյանի անվան դրամաշնորհ

Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող Անի Շահնազարյանը և կրտսեր գիտաշխատող Լուսինե Սարգսյանը արժանացել են Հայ օգնության ֆոնդի Երվանդ Թերզյանի անվան «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ»-ի դրամաշնորհին (5000 ԱՄՆ դոլլար) «Հայերեն ձեռագրերի նկարազարդումը» ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել կայք՝ ներկայացնելով հայերեն ձեռագրերի բնագրերի և դրանց ուղեկցող նկարազարդումների համեմատական աղյուսակ՝ հետևությամբ ծրագրի գիտական ղեկավար Լուսինե Սարգսյանի «Հին Կտակարանի նկարազարդումը ԺԴ. դարի հայերեն մի Աստվածաշնչում (Ավագ մանրանկարչի արվեստը» ուսումնասիրության (Բանբեր Մատենադարանի, 28, Երևան, 2019, էջ 296-332): Ծրագրում ընդգրկված են ձեռագրեր Մաշտոցյան Մատենադարանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների գրադարանների հավաքածուներից:   

Կիսվել