ԿՐԿՆԱԳԻՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ

2021 թ. հոկտեմբերի 7-8-ին Համբուրգի համալսարանում տեղի ունեցավ «Կրկնագիր ձեռագրերը և նրանց առնչվող հարակից խնդիրները միջմշակութային տեսանկյունից» սեմինարը, որի նպատակ էր համախմբել տարբեր ոլորտների փորձագետների և մասնագետների՝ կրկնագիր ձեռագրերի և նրանց առնչվող խնդիրնիերի ուսումնասիրման համար միջմշակութային տեսանկյունից:

Սեմինարին մասնակցում էին կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվող 12 մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Ավսրիայից, Ռուսաստանից և Վրաստանից։ Զեկուցումներում ներկայացվեցին և քննարկվեցին ինչպես բովանդակային, մեթոդական, այնպես էլ տեխնոլոգիական խնդիրներ կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրման ոլորտում։ Սեմինարին «Կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրության աշխատանքները Մատենադարանում» զեկուցումով մասնակցեցին Մատենադարանի տնօրենի խորհրդական, թվայնացման աշխատանքների պատասխանատու Գուրգեն Գասպարյանը և կրկնագիր պատկերների մշակման մասնագետ, Մատենադարանի աշխատակից Սիրանույշ Բարդուղիմեոսյանը։

Կիսվել