Լույս է տեսել «Ցուցակ Մաշտոցի անվան Մատենադարանի արաբերեն քրիստոնեական ձեռագրերի» հատորը

Ձեռագրացուցակը բովանդակում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի հավաքածուի քրիստոնեական բովանդակությամբ 58 ձեռագրերի գիտական ընդարձակ նկարագրությունը։ Ձեռագրերը Մատենադարանի Արաբատառ հավաքածուի շարքերն են համալրել նվիրատվությունների շնորհիվ, որոնք ժանրային և բովանդակային առումով բազմազան են, ընդգրկում են ԺԷ-ԺԹ դդ․։ Կան ինչպես Ավետարաններ, աղոթագրքեր, մտորումներ աստվածաբանական թեմաների շուրջ, այնպես էլ հրաշագործությունների մասին պատմություններ, բարոյախրատական բովանդակությամբ աշխատություններ։ Նախատեսված է միջնադարագետների, արաբագետների, աստվածաբանների և կրոնի պատմության մասնագետների համար։ Հատորը կազմել են Մովսես Խեչոն և Էսթեր Պետրոսյանը, խմբագիրներն են Անի Ժ․ Ավետիսյանը, Միհրան Մինասեանը։ Աշխատանքը հրատարակվել է Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ:

Երախտագիտություն ենք հայտնում «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին գրքի հրատարակությանն աջակցելու համար։

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել