Դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 16։00, Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքում (նիստերի դահլիճ) տեղի կունենա Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։
Սույն աշխատանքի միջոցով, փորձ է արվել, առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին։ Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ։ Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում եւ լավագույնս պատկերում են Ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը։
Գիտական շրջանակներում մեծ մասամբ դեռևս անհայտ ձեռագրերի հավաքածուի հրատարակումը նոր խթան կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների և միջմշակութային նոր հարաբերությունների համար։
Հայերեն տեքստի խմբագիր՝ Քրիստինե Կոստիկյան։ Հայերեն տեքստի սրբագրիչ՝ Արմինե Գրիգորյան։ Անգլերեն տեքստի խմբագիր՝ Սոնա Բալոյան։ Անգլերեն տեքստի սրբագրիչ՝ Լուսինե Մինասյան։ Պարսկերեն տեքստի խմբագիր՝ Մարիամ Ֆաքուրյան։ Ձևավորումը՝ Անահիտ Խանզադյան։ Լուսանկարիչ՝ Գրետա Գասպարյան։ Հրատարակչական խմբագիր՝ Հայկ Համբարձումյան։
Հրատարակվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ։
Տպագրությունը իրականացվել է «ՎԻԿՏՈՐԻԱ» միջազգային բարեգործական հիմնադրամնի հովանավորությամբ։