![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/06/290498219_1210267183058685_7514393585266056301_n-1024x683.jpg)
2011 թ.-ից Երևանում տեղի է ունեում «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» ամենամյա միջազգային սեմինարը: Այն համախմբում է տարբեր երկրների գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների և հարթակ է հանդիսանում մասնագիտական քննարկման համար:
Սույն թվականի հունիսի 24-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 11-րդ միջազգային սեմինարի մասնակիցները: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին: Այցի շրջանակում հյուրերը եղան նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին: