«ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼՈՎ ՄՈՍՈՒԼԻ ՈԳԻՆ» ԾՐԱԳԻՐԸ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ սեպտեմբերի 18-ին Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը և ավագ վերականգնող Սուսաննա Բարսեղյանը մեկշաբաթյա այց իրականացրին Իրաքի Էրբիլ քաղաքի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոն, որի նպատակն էր տեղի մասնագիտական և տեխնիկական կարողությունների գնահատումը, ինչպես նաև գործնական աջակցությունը հին ձեռագրերի վերականգնման ոլորտում:
Այս այցը շարունակությունն է կազմում 2021 թ. սեպտեմբերին Էրբիլի վերոհիշյալ կենտրոնի ներկայացուցիչների համար Մատենադարանի ջանքերով իրականացված ձեռագրերի պահպանության և վերականգնման մեկշաբաթյա աշխատաժողովի:

Կիսվել