ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ ԱՏԱՆԱՅԻ» ՀԱՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հունվարի 12-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Ատենագրութիւն քաղաքական ժողովոյ Ատանայի» հատորի շնորհանդեսը։
Գիրքը կազմվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության և Մատենադարանի համատեղ ուժերով։
Մատենադարանի աշխատակիցներ Արմեն Մալխասյանի, Անահիտ Աստոյանի, Անի Ավետիսյանի, Սիրանուշ Ֆահրադյանի և Լալա Դավթյանի աշխատասիրությամբ պատրաստված այս հատորը ընդգրկում է 1905 թ. մարտի 2-ից մինչև 1915 թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածի Ադանայի քաղաքական ժողովի ատենագրությունները, որոնք Ադանայի Հայոց Թեմի առաջնորդության հովանու ներքո ապրող բնակչության ազգային կյանքն արտացոլող և տեղի հայության ժողովրդավարության մակարդակի մասին վկայող բացառիկ փաստագրեր են։ Գիրքը պարունակում է նաև Կրոնական Ժողովի ու Տնտեսական Խորհրդի խառը նիստերի ատենագրություններ։ Հատորը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Մատենադարանի այս նյութի վերաբերյալ առաջին համատեղ հրատարակությունն է: Գիրքը լույս է տեսել «Փյունիկ» Համահայկական Հիմնադրամի աջակցությամբ։

Կիսվել